ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երևույթը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա

Երևույթը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա
21.02.2015 | 19:20

ԲՀԿ կուսակցության անդամ Վահան Բաբայանը հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, թե ԲՀԿ-ում կան մի խումբ խառնակիչներ, վայել չէ առաջին նախագահին: «Չեմ ցանկանում մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները: Եթե նույնիսկ նման բան արտահայտում էր, պարտավոր էր անուններ հնչեցնել, ոչ թե մեղադրանքներ հնչեցնել: Կամ ավելի շուտ դրա մասին մտահոգություններ թող հայտներ: Ընդհանրապես սա սազական չէ, անիմաստ բան էր, ես լուրջ չեմ վերաբերվում»,- ասել է Վահան Բաբայանը: Նա զարմացած է «խառնակիչների խումբ» արտահայտությունից: «Ի՞նչ է նշանակում խառնակիչների խումբ: Եթե մարդիկ դեմ են ցնցումներին, դեմ են ոչ կոնստրուկտիվ մոտեցումներով իշխանության ձգտելուն, ուրեմն այդ մարդիկ խառնակիչնե՞ր են: Ես չեմ կարողանում ճիշտ ընկալել»,- ասել է ԲՀԿ անդամը:
ԲՀԿ առաջնորդի հայտարարությունից հետո չեն դադարում լուրերը, որ հնարավոր է նա «հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել» ասելով` նկատի է ունեցել ՀՀԿ-ի հետ աշխատելը: Հանրապետականները չբացառեցին, որ հնարավոր են համագործակցության եզրեր ԲՀԿ-ի հետ:

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ